среда, 10 августа 2011 г.

ՍԴՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 9-ի երեկոյան Երևանի կենտրոնում`Կարապի լճի հարևանությամբ, ոստիկանները ծեծի են ենթարկել և այնուհետև ձերբակալել Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների, որոնք,որպես հասարակաության ակտիվ և օրինապահ անդամներ, փորձել են տեղեկանալ,թե ինչ հիմքով են ոստիկանները խուզարկում մի քաղաքացու:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները,ըստ էության լինելով տուժող,հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում.նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

ՍԴՀԿ <<Սարգիս Տխրունի>>երիտասարդական միությունը վճռականորեն դատապարտում է ոստիկանության հերթական սանձարձակ ապօրինությունը և պահանջում անհապաղ ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին, կարճել հարուցված քրեական գործը և պատասխանատվության ենթարկել օրինախախտ ոստիկաններին:

http://sdhkarm.com/index.php?option=com_jalendar&view=articles&year=2011&month=8&day=10

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.