вторник, 22 марта 2011 г.

Բռունցքված Ոգի

013461 1985 թ. Բուդապեշտ : Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հանդիպում են հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը և թուրք Այկաչը:
Տրիբունաներում գտնվող իր մեծաքանակ հայրենակիցների աջակցությունից ոգևորված Այկաչը դիմում էր բուռն գրոհների:Մոլեգնած թուրք հանդիսականը , ժամանակ առ ժամանակ , բացականչում էր <<Թալեաթ փաշա, Թալեաթ փաշա>>:
Եղեռնի 70 ամյակը նշող ժողովրդի համար հայ ժողովրդի դահիճի անունը նշելը պատահական չեր : Բեռլինում , հայ վրիժառուի կողմից գնդակահարված , 1943 թ.Թուրքիային հանձնված Թալեաթի դիակը 1981 թ .մարտի 15-ին ամենամեծ պատիվներով հողին էր հանձնվել Ստամբուլի ազգային հերսների դամբարանում:
Ու հանկարծ թուրքերը լռեցին.Մեկ ակնթարթ պահանջվեց հայ բռնցքամարտիկից,որ նրա ուժգին հարվածից Այկաչը հայտնվի ռինգի հատակին: Տիրեց Լռություն ու լռության մեջ հայերենով.<<Կեցցե Սամսոնը , կեցցե Հայաստանը>> ու հետո նույնը կրկնվեց թուրքերենով :
Հակոբ Մանջյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.