среда, 23 марта 2011 г.

ԼԵԳԵՆԴ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

ANDRANIK1

Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում ե՛ւ բարեկամները, ե՛ւ թշնամիները։ Ու Զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք։ Այս մեկն էլ պահպանված է ակադեմիկոս Ծատուր Աղայանի հուշերում. նա 1958թ. Անկարայում հանդիպել է մեր պատմության հերոսի հետ ու հետագայում գրի առել նրա պատմածը:

вторник, 22 марта 2011 г.

Բռունցքված Ոգի

013461 1985 թ. Բուդապեշտ : Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հանդիպում են հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը և թուրք Այկաչը:
Տրիբունաներում գտնվող իր մեծաքանակ հայրենակիցների աջակցությունից ոգևորված Այկաչը դիմում էր բուռն գրոհների:Մոլեգնած թուրք հանդիսականը , ժամանակ առ ժամանակ , բացականչում էր <<Թալեաթ փաշա, Թալեաթ փաշա>>:
Եղեռնի 70 ամյակը նշող ժողովրդի համար հայ ժողովրդի դահիճի անունը նշելը պատահական չեր : Բեռլինում , հայ վրիժառուի կողմից գնդակահարված , 1943 թ.Թուրքիային հանձնված Թալեաթի դիակը 1981 թ .մարտի 15-ին ամենամեծ պատիվներով հողին էր հանձնվել Ստամբուլի ազգային հերսների դամբարանում:
Ու հանկարծ թուրքերը լռեցին.Մեկ ակնթարթ պահանջվեց հայ բռնցքամարտիկից,որ նրա ուժգին հարվածից Այկաչը հայտնվի ռինգի հատակին: Տիրեց Լռություն ու լռության մեջ հայերենով.<<Կեցցե Սամսոնը , կեցցե Հայաստանը>> ու հետո նույնը կրկնվեց թուրքերենով :
Հակոբ Մանջյան

вторник, 15 марта 2011 г.

«Սոցիալ-տնտեսական ճգնաժամը Հայաստանում և երիտասարդության խնդիրները»

 P073-408-255-308-1c031
Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ անդամ, Առոջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այսօր «Սոցիալ-տնտեսական ճգնաժամը Հայաստանում և երիտասարդության խնդիրները» թեմայով սեմինար էր կազմակերպել:
Սեմինարին մասնակցում էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիասարդական միության երիտասարդները:

ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

006a07db14fd286745ee4e468e7181c1
"Եթե ձեզ մոտենում են փողոցում եւ խնդրում անցնել բաժին, դուք իրավունք ունեք փաստաթուղթ պահանջել մոտեցողից եւ տեղեկանալ, թե ինչն է ձեզ տանելու պատճառը: Հեռախոսով հրավիրելու դեպքում դուք կարող եք պահանջել գրավոր ծանուցագիր, որի մեջ պետք է նշված լինի, թե ինչ գործով ու ինչ կարգավիճակով (տուժող, վկա, կասկածյալ) եք հրավիրվում, որ ժամին, ուր, կանչողի անունը: Վարչական ձերբակալության մասին անպայման պետք է կազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրեն պաշտոնատար անձը եւ ձերբակալվածը, որը կարող է նաեւ հրաժարվել ստորագրելուց: Ձերբակալվածի խնդրանքով իրավապահները պարտավոր են նրա գտնվելու վայրի մասին տեղեկացնել հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիային: Վարչական պատասխանատվության ենթարկվողին կարող են ենթարկել զննության (նույն սեռին պատկանող 2 ընթերակաների ներկայությամբ), որը պետք է արձանագրվի: