среда, 12 мая 2010 г.
Մատթէոս Սարգիսեան Փարամազ
Փարամազը ծնվել է 1863թ. Մեղրիում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, իսկ 1879թ. րնդունվելէ էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1883թ. մեկնում է Նախիջևան, զբաղվում ուսուսչանությամբ և զարգացնում է իր տեսական գիտեփքներր։ 1890-ական թվականներին վերջնականապես նվիրրվում է հեղափոխական կյանքին։
1897թ., քրդերի հետ փոքր բախումներ ունենալուց հետո, 40 հոգանոց խմբի հետ անցնում է Վան, որտեղ խումբը թուրքերի հետ փոխհրաձրգության մեջ է մտնում ու ձերբակալվում։ Այստեղ Փարամազր արտասանում է հայ հեղափոխական գրականության անգերազանցելի էջերից մեկը դարձած իր հռչակավոր ճառն ու դատապարտվում մահվան։ Սակայն որպես ռուսահպատակ՝ ռուս դեսպանատան միջնորդությամբ հանձնվում է ռուսական կառավարությանն ու բանտարկված մնում մինչև 1900թ։
1900-ական թվականներին ղեկավարում է հակացարական պայքարը։ Ժողովրդի գլուխն անցած՝ Խրիմյան Հայրիկից պահանջում է ընդդիմանալ եկեղեցական գույքի բռնագրավման ցարական որոշ մանը։
1903թ-ին կազմակերպում է Կովկասի փոխարքա Իշխան Գոլիցինի դեմ ուղղված հայտնի մահափորձր։
1905-1906թթ. ղեկավարում է հայ-թաթարական ընդհարումներին մասնակցող Հնչակյան խմբերը Երևանում, էջմիածնում, Ղարաբաղում ու Զանգեզուրում։ Միևնույն ժամանակ, թաթարական գյուղերում քարոզչական աշխատանքներ է կատարում՝ ցարական կառավարության սադրանքներին զոհ չգնալու և եղբայրաբար ապրելու ուղղությամբ։Թուրքական Սահմանադրությունն ընդունելուց հետո, Փարամազր մտնում է Թուրքիա և գլխավորում
հակաիթթիհատական պայքարր։ Փարամազը շրջում է հայկական խոշոր բնակավայրերով, հզորացնում կուսակցական մասնաճյուղերն ու հանդես գալիս ճառերով ու դասախոսություններով, դրանով իսկ արժանանում ժողովրդի սիրուն ու ջերմ համակրանքին։
Մասնակցում ու դառնում է Ս.Դ.Հ.Կ. Զ. Համագումարի ատենապետը, ապա ընտրվում է Տաճկաստանի շրջանի Գործադիր Հանձնախմբի ատենապետ։ Քէօսթենճէի Համագումարում Փարամազն րնտրվում է Կենտրոնական Վարչության անդամ և նվիրվում Իթթիհատի եռապետությունը տեռորի ենթարկելու գործին։
Վերադառնում է Պոլիս, ձերբակալվում Հնչակյան ղեկավարության հետ ու խստագույն հսկողության տակ բանտարկվում։ Դատարանում • ունենում է հանդուգն հեղափոխական ելույթներ։
1915թ. Հունիսի 15-ին, քսան հերոսներից առաջինը Փարամազի վզով է անցնում կախաղանի . թոկը։ Կախաղանի առջև ասում է.‹‹Դուք Կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ։
Վաղն արևելքի հորիզոնի վրա պիտի ողջուն ենք Սոցիալիստական Հայաստանը»։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.