Սարգիս Քէտէրեան (Սարգիս Տխրունին) ծնվել է 1898թ-ին Սիս քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում, ապա 1912թ-ին շարունակել է ուսումր Այնթափի քոլեջում։ Մեծ եղեռնի տարիներին կորցնում է հորը, իսկ ինքր մոր հետ տարագրվում է։ Կիլիկիացիների րնդհանուր տունդարձին վերադառնալով Սիս՝ զբաղվում է ուսուսչանությամբ, նշանակվում ներգաղթողների պարենավորման արձանագրությունները կատարող, Ազգային Մարմնի կողմից առաջացած հանձնախմբի քարտուղար։
Կիլիկիայում Մարգիս Տխրունին ծավալում է կուսակցական բուռն գործունեություն, հայտնի է դառնում հատկապես երիտասարդության շրջանում։ Ակզբից աշխատակցում, ապա խմբագրում է «Տավրոս» և «Նոր Սերունդ» թերթերը, անդամակցում է ազգային ե միջկուսակցական մարմիններին։
Կիլիկիայի անկումից հետո նա տեղափոխվում է Սիրիա։ 1923թ-ին աշխատում է որպես մանկավարժ ճիպէյլի Ամերիկյան որբանոցում։ Աշխատակցում, ապա 1924-26թթ խմբագրում է
«Սուրիական Մամուլ» երիտասարդական ամսաթերթը։ Տխրունին օգտագործում է նաև U.S., Սէտյուն, Սիսուանի, Սյունի, Ռմբունի, Խարազան, Ռազմունի գրչանունները։
1924թ-ին նշանակվում է Ս.Դ.Հ.Կ Սիրիայի և Լիբանանի շրջանի ընդհանուր գործիչ։ Նա այդուհետ շրջում է տարբեր վայրեր, բացում մի շարք կուսակցական կազմակերպություններ, հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդներին։ Նրա ջանքերով են հիմնադրվում ե ակտիվ գործունեություն ծավալում Հնչակյան Ուսանողական Սիությունները։
Սարգիս Տխրունին խոսքով և գրչով պայքարում է թրքախոսության և հայ գաղթականներին որպես անբաղձալի տարր ցույց տալու քարոզչության դեմ։ Սակայն նրա քաղաքական գործունեության հիմնական առանցքր դառնում են հակագաղութատիրությունն ու սփյուռքահայության հայացքը դեպի Խորհրդային Հայաստան ուղղումը։Ս.Տխրունին ջերմորեն հավատում էր Խորհրդային Հայրենիքի վերածնունդին։ 1925թ-ին տեղի են ունենում Լիբանանի Ազգային Գավառական ժողովի ընտրությունները, որտեղ նա ծավալում է քարոզչական և կազմակերպչական աշխատանքներ։
Տխրունու քաղաքական գործունեությունը , սակայն, չի վրիպում Ֆրանսիական իշխանությունների աչքից։ 1927թ-ին ձերբակալվում և աքսորվում է Արուատ կղզի։ Սակայն այստեղ էլ նա չի հանգստանում ու, համագործակցելով աքսորված արաբ հայրենասերների հետ, հրատարակում են «Նոր Պասթիյ» խմորատիպր։ Սինչ նա գտնվում էր .աքսորավայրում, նրա գաղափարական հակառակորդները տարածել էին լուրեր, թե նա մեռած է։ Հենց այդ առիթով է նրա հետևյալ թևավոր խոսքը «Տխրունին է և կմնա Հնչակյան»։ 1928թ-ին ազատ է արձակվում և վերադառնում է Բեյրութ։
1929թ-ի հունվարի 17-ին, Բեյրութում, Տխրունին սպանվում է իր գաղափարական հակառակորդների կողմից։ Սհծն հայրենասերը թաղված է Բեյրութի Ազգային Գերեզմանատանը, իսկ դամբարանր, որի վրա կանգնած է նրա կիսանդրին վերածվում է Հնչակյան պանթեոնի։Գաղափարապաշտությունը, հայրենասիրությունն ու երիտասարդության հանդեպ ունեցած ուշադրությունն են Սարգիս Տխրունու հատկանիշները, այդ իսկ պատճառով, շատ երկրներում, Հնչակյան ուսանողական և երիտասարդական միությունները հայտնի են «Տխրունի» անունով։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.