Նախօրեին ՍԴՀԿ-ից պոկված եւ ինքնահռչակ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել, թե «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման հարցում իրենք սատարում են կառավարության եւ եկեղեցու տեսակետները եւ կողմ են այնտեղ եկեղեցի կառուցելու գաղափարին: Իրենց հերթին, երեկ մեկ այլ հայտարարություն են տարածել իրական ՍԴՀԿ-ի «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ դեմ են ամառային դահլիճը քանդելու գաղափարին: «Կառավարության ընդունած հերթական խայտառակ որոշումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխող ապօրինի վարչակազմը բացարձակ անհարգալից է վերաբերվում մեր մշակութային արժեքներին: Այդ որոշումը բարձրացրեց մի հզոր բողոքի ալիք եւ հատկապես երիտասարդության ու մտավորականության շրջանում դարձավ բուռն քննարկումների առարկա: ...«Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միությունը ամբողջությամբ կիսում է այդ նախաձեռնության հեղինակների դիրքորոշումները այս հարցում եւ հայտարարում, որ պատրաստ է ամեն կերպ պայքարել դահլիճի պահպանման համար: ...Մենք կոչ ենք անում մեր հոգեւոր այրերին իրենց ուժն ու եռանդը կենտրոնացնել հոգեւոր արժեքների տարածման ու պահպանման վրա եւ հայ ժողովրդի հավատքի ուժը չպայմանավորել եկեղեցիների քանակով», - գրված է այս հայտարարության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.