суббота, 27 марта 2010 г.

Եկեղեցի սարքելու փոխարեն թող տեր կանգնեին իրենց հոտին, երբ նրան գնդակահարում էին. Գարիկ Մանուկյան


«Նորմալ երիտասարդությունը պայքարում է բոլոր բացասական երևույթների դեմ ու անհնար է, որ պայքարն արդյունք չունենա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ատենապետ Գարիկ Մանուկյանը: Նշենք, որ միության անդամները միացել են այն երիտասարդների նախաձեռնությանը, ովքեր ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։
«Եկեղեցիների պակասություն Երևանում չկա։ Ավելի լավ կլինի, եթե այդ եկեղեցին կառուցողները` բարերարները, վերանորոգեն Հայաստանում գտնվող և պատմամշակութային մեծ արժեքներ ներկայացնող այն եկեղեցիները, որոնք կարիք ունեն վերանորոգման»,– ասաց Գարիկ Մանուկյանը՝ բարերարներին խորհուրդ տալով իրենց գումարները ներդնել այդ ուղղությամբ։
«Մեր հոգևոր հայրերը թող պաշտպան կանգնեին իրենց հոտին, երբ նրան գնդակահարում էին, ոչ թե միայն եկեղեցի սարքելով հիշեն քրիստոնեության մասին: Քրիստոնեությունը առաջին հերթին բարություն է, սեր է ժողովրդի հանդեպ, իսկ այդ սերը մենք մարտի 1–ին չտեսանք»,- նշեց Գարիկ Մանուկյանը։

четверг, 25 марта 2010 г.

Իսկականը դեմ է, ինքնահռչակը` կողմ

Նախօրեին ՍԴՀԿ-ից պոկված եւ ինքնահռչակ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել, թե «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման հարցում իրենք սատարում են կառավարության եւ եկեղեցու տեսակետները եւ կողմ են այնտեղ եկեղեցի կառուցելու գաղափարին: Իրենց հերթին, երեկ մեկ այլ հայտարարություն են տարածել իրական ՍԴՀԿ-ի «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ դեմ են ամառային դահլիճը քանդելու գաղափարին: «Կառավարության ընդունած հերթական խայտառակ որոշումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխող ապօրինի վարչակազմը բացարձակ անհարգալից է վերաբերվում մեր մշակութային արժեքներին: Այդ որոշումը բարձրացրեց մի հզոր բողոքի ալիք եւ հատկապես երիտասարդության ու մտավորականության շրջանում դարձավ բուռն քննարկումների առարկա: ...«Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միությունը ամբողջությամբ կիսում է այդ նախաձեռնության հեղինակների դիրքորոշումները այս հարցում եւ հայտարարում, որ պատրաստ է ամեն կերպ պայքարել դահլիճի պահպանման համար: ...Մենք կոչ ենք անում մեր հոգեւոր այրերին իրենց ուժն ու եռանդը կենտրոնացնել հոգեւոր արժեքների տարածման ու պահպանման վրա եւ հայ ժողովրդի հավատքի ուժը չպայմանավորել եկեղեցիների քանակով», - գրված է այս հայտարարության մեջ: