Սարգիս Տխրունի «Տխրունին է և կմնա Հնչակյան»



Սարգիս Քէտէրեան (Սարգիս Տխրունին) ծնվել է 1898թ-ին Սիս քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ազգային վարժա րանում, ապա 1912թ-ին շարունակել է ուսումր Այնթափի քոլեջում։ Մեծ եղեռնի տարիներին կորցնում է հորը, իսկ ինքր մոր հետ տարագրվում է։ Կիլիկիացիների րնդհանուր տունդարձին վերա­դառնալով Սիս՝ զբաղվում է ուսուսչանությամբ, նշանակվում ներգաղթողների պարենավորման արձանագրությունները կատարող, Ազգային Մարմնի կողմից առաջացած հանձնախմբի քար տուղար։
Կիլիկիայում Մարգիս Տխրունին ծավալում է կու սակցական բուռն գործունեություն, հայտնի է դառնում հատկապես երիտասարդության շրջա նում։ Ակզբից աշխատակցում, ապա խմբագրում է «Տավրոս» և «Նոր Սերունդ» թերթերը, անդա մակցում է ազգային ե միջկուսակցական մարմին ներին։
Կիլիկիայի անկումից հետո նա տեղափոխվում է Սիրիա։ 1923թ-ին աշխատում է որպես մանկա վարժ ճիպէյլի Ամերիկյան որբանոցում։ Աշխա տակցում,  ապա  1924-26թթ  խմբագրում   է
«Սուրիական Մամուլ» երիտասարդական ամսա թերթը։ Տխրունին օգտագործում է նաև U.S., Սէտյուն,ՍիսուանիՍյունիՌմբունիԽարազանՌազմունի գրչանունները։
1924թ-ին նշանակվում է Ս.Դ.Հ.Կ Սիրիայի և Լիբանանի շրջանի ընդհանուր գործիչ։ Նա այդուհետ շրջում է տարբեր վայրեր, բացում մի շարք կուսակցական կազմակերպություններ, հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդներին։ Նրա ջանքերով են հիմնադրվում ե ակտիվ գործունեություն ծավալում Հնչակյան Ուսանո­ղական Սիությունները։
Սարգիս Տխրունին խոսքով և գրչով պայքարում է թրքախոսության և հայ գաղթականներին որպես անբաղձալի տարր ցույց տալու քարոզչության դեմ։ Սակայն նրա քաղաքական գործունեության հիմնական առանցքր դառնում են հակագաղութատիրությունն ու սփյուռքահայության հա յացքը դեպի Խորհրդային Հայաստան ուղղումը։Ս.Տխրունին ջերմորեն հավատում էր Խորհրդա յին Հայրենիքի վերածնունդին։ 1925թ-ին տեղի են ունենում Լիբանանի Ազգային Գավառական ժողովի ընտրությունները, որտեղ նա ծավալում է քարոզչական և կազմակերպ չական աշխատանքներ։
Տխրունու քաղաքական գործունեությունը , սակայն, չի վրիպում Ֆրանսիական իշխանութ յունների աչքից։ 1927թ-ին ձերբակալվում և աքսորվում է Արուատ կղզի։ Սակայն այստեղ էլ նա չի հանգստանում ու, համագործակցելով աքսորված արաբ հայրենասերների հետ, հրատարակում են «Նոր Պասթիյ» խմորատիպր։ Սինչ նա գտնվում էր .աքսորավայրում, նրա գաղափարական հակառակորդները տարածել էին լուրեր, թե նա մեռած է։ Հենց այդ առիթով է նրա հետևյալ թևավոր խոսքը «Տխրունին է և կմնա Հնչակյան»։ 1928թ-ին ազատ է արձակվում և վերադառնում է Բեյրութ։
1929թ-ի հունվարի 17-ին, Բեյրութում, Տխրունին սպանվում է իր գաղափարական հակառակորդ ների կողմից։ Սհծն հայրենասերը թաղված է Բեյրութի Ազգային Գերեզմանատանը, իսկ դամբարանր, որի վրա կանգնած է նրա կիսանդրին վերածվում է Հնչակյան պանթեոնի։Գաղափարապաշտությունը, հայրենասիրութ յունն ու երիտասարդության հանդեպ ունեցած ուշադրությունն են Սարգիս Տխրունու հատկա նիշները, այդ իսկ պատճառով, շատ երկրներում, Հնչակյան ուսանողական և երիտասարդական միությունները հայտնի են «Տխրունի» անունով։