пятница, 17 февраля 2012 г.

Հայտարարություն

Սույն թվականի փետրվարի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևանի կենտրոնում անց է կացվել Վարդանանց տոնին նվիրված երթ, որին մասնակցում են ՀՀ բուհերի բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ: Ինչպես պարզ դարձավ, այսօր ՀՀ բուհերի ուսխորհուրդները ուսանողներին ազատել են դասերից՝ երթին մասնակցելու համար, հետագայում ուսանողներին բաժանվել են ՀՀԿ դրոշներ ՝տոնակատարությունը վերածելով իշխանական կուսակցության բացահայտ քարոզչության:
Մենք դատապարտում ենք բուհերի ուսխորհուրդների կողմից նման կամայական գործելակերպը, որը իշխանական կուսակցության ակնհայտ քարոզչություն է և խախտում է ՀՀ Սահմանադրության և կրթության ոլորտին վերաբերող ընթացիկ օրենսդրության նորմերը:


ՍԴՀԿ « Սարգիս Տխրունի » ուսանողական երիտասարդական միություն. 
« ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ » ուսանողական նախաձեռնություն.