Երեկ տեղի ունեցած ՍԴՀԿ երիտասարդական թևի ժողովին ընտրվել է «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հինգ անդամից կազմված նոր վարչություն: Միության լիազոր ատենապետ Գարիկ Մանուկյանին օգնականներ են ընտրվել Գևորգ Հարությունյանը և Նազելի Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին տեղի ունեցած ՍԴՀԿ 7-րդ համագումարում քննարկվել էր «Սարգիս Տխրունի» ուսանողական միության վարչության վարքագիծը և հունվարի 15-ին կայացած ՍԴՀԿ ԿՎ նիստում այն լուծարվել էր, իսկ Միության լիազոր ատենապետ էր նշանակվել ԿՎ անդամ Գարիկ Մանուկյանը: